Power Delivery արագ լիցքավորման արձանագրություն, USB առավելագույն հզորություն 20Վտ, Quick Charge արագ լիցքավորման արձանագրություն
Նկարագրություն
Philips CHP4336 ցանցային ֆիլտրը պաշտպանում է տեխնիկան ցանցի գերբեռնվածությունից։ Այն հագեցած է հողանցմամբ եվրոստանդարտի 3 վարդակով՝ համակարգիչ, կենցաղային տեխնիկա և էլեկտրասարքեր միացնելու համար։ Պաշտպանիչ փականները կանխում են կողմնակի առարկաների ներթափանցումը։ Դրանք բացվում են միայն խրոցակի օգնությամբ։ Ընդհանուր անջատիչը մեկ սեղմումով միացնում և անջատում է բոլոր վարդակների սնուցումը։
Philips CHP4336 ցանցային ֆիլտրի առանձնահատկություններից մեկն արագացված լիցքավորման ստանդարտների աջակցությամբ 2 USB Type-A և 1 USB Type-C պորտերն են։ Սև ջերմակայուն պլաստիկից պատրաստված իրանը դիմացկուն է տաքացման նկատմամբ։ Հետևի կողմում կան անցքեր պատին ամրացնելու համար։ 2 մ երկարությամբ մալուխն ապահովում է հարմար միացում հեռավորության վրա։