1600 Վտ հզորությամբ Redmond HD1701 վարսահարդարիչն ապահովում է ավտոմատ մաքրման տեխնոլոգիա, որը հեռացնում է կուտակված կեղտը։ Հանվող կառուցվածքով ֆիլտրը պահում է փոշու մասնիկները և մազերը։ Մեխանիկական կառավարման տարրերը ծառայում են ջերմաստիճանի 3 և արագության 3 ռեժիմներից համապատասխանն ընտրելու համար։
Redmond HD1701 վարսահարդարիչն ունի տուրմալինային իոնացում, որը վերացնում է ստատիկ լարվածությունը և մազերին փայլ հաղորդում։ Շարժիչի 110000 պտ/րոպե արագությունը նպաստում է արագ չորացմանը կամ հարդարմանը։ Սառը օդի մատակարարումն ապահովում է ստացված արդյունքի ֆիքսումը՝ առանց հարդարման միջոցների։ Պաշտպանիչ տեխնոլոգիան անջատում է սարքը գերտաքացման վտանգի դեպքում։ Soft Touch ծածկույթը կանխում է բռնակի սահելը։