Dialog AP-222B բարձրախոսներն ապահովում են 2.1 ակուստիկ ձևաչափ։ Պատրաստված լինելով սևի և կապույտի անսովոր ու վառ համադրությամբ՝ դրանք ձեր ինտերիերին կհաղորդեն ինքնատիպ ոճ։ Այս աուդիոհամակարգը կզարմացնի ձեզ իր հզորությամբ, որի ցուցանիշը կազմում է 50 W։ 40 Hz-ից մինչև 20000 Hz հաճախականությունը թույլ կտա վայելել ձայնի բոլոր նրբությունները։
Dialog AP-222B հավաքածուն բաղկացած է MDF-ից պատրաստված երկու բարձրախոսից, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 10 W է։ Հավաքածուի մեջ ներառված է նաև 30 W հզորությամբ ակտիվ սաբվուֆեր, որը կհարստացնի վերարտադրությունը հագեցած բասերով։ Նախատեսված է դինամիկների մագնիսական էկրանավորում։ Աշխատանքի համար սարքը պետք է միացնել 220 Վ ստանդարտ ցանցին։ Վերարտադրությունը հնարավոր է ինչպես արտաքին կրիչներից (USB, SD), այնպես էլ Bluetooth-ի միջոցով։