Flama N FG 24241 գազօջախը պատրաստված է դարչնագույն էմալապատ պողպատե իրանով։ Վերևում տեղակայված է պաշտպանիչ ապակե կափարիչ, իսկ տապակների և այլ սպասքի հարմար պահպանման համար ներքևում նախատեսված է քաշովի դարակ։ Մոդելը սարքավորված է 4 այրիչով և 50 լ տարողությամբ ջեռոցով, որոնք աշխատում են հեղուկացված կամ բնական գազով։ Թուջե ցանցերը պահում են տարբեր ծավալի սպասքը և դիմացկուն են դեֆորմացիայի նկատմամբ։
Flama N FG 24241 գազօջախը կառավարվում է պտտվող մեխանիկական անջատիչներով։ Կերակրատեսակները թխելիս պատրաստության աստիճանը վերահսկելու համար նախատեսված են դռան ապակե պատուհանը և 15 Վտ հզորությամբ լամպով լուսավորությունը։ Ջեռոցում ներդրված է «Գազ-կոնտրոլ» անվտանգության համակարգը, որն ավտոմատ կերպով անջատում է գազի մատակարարումը բոցի հանկարծակի մարման դեպքում։ Օջախի հավաքածուի մեջ մտնում են տապակոցը և մթերքները թխելու ցանցը։