Kaiser EH 6323 էլեկտրական ջեռոցը 69 լ ներքին ծավալով ունի լայն ֆունկցիոնալություն։ Այն պարունակում է 10 ծրագիր. վերին և ստորին տաքացման հետ մեկտեղ սարքը կարող է աշխատել կոնվեկցիայի, գրիլի և համակցված ռեժիմներով։ Դա թույլ է տալիս պատրաստել ամենատարբեր կերակրատեսակներ՝ թռչնամսի ամբողջական մսեղիք, միս բանջարեղենով, ձուկ, պատրաստել ջեռեփուկներ, թխվածքներ։ Ջերմաստիճանի՝ մինչև 250 °C բարձր ճշգրտությամբ կարգավորման և ծրագրի ճիշտ ընտրության շնորհիվ յուրաքանչյուր անգամ կերակուրների պատրաստումը կանցնի հաջող։
Kaiser EH 6323-ի դիմային վահանակի վրա գտնվում են էկրան՝ սենսորային կոճակներով, և երկու պտտվող բռնակ՝ ռեժիմի ու ջերմաստիճանի ընտրության համար։ Սենսորային կոճակների օգնությամբ կարելի է կարգավորել սարքի աշխատանքը ըստ ժամանակաչափի։ Ժամանակի ավարտին կհնչի ձայնային ազդանշան, և ծրագիրը կավարտվի ավտոմատ կերպով։ Ներսից ջեռոցը պատված է հեշտ մաքրվող էմալով, այդ իսկ պատճառով նստած ճարպը ճեղքվում է ավտոմատ կերպով՝ կերակրատեսակի պատրաստման ընթացքում։ Ինքնամաքրման գործառույթի շնորհիվ դուք կկարողանաք արագ մաքրել ջեռոցը կեղտից։ 1 ժամվա ընթացքում կատալիտիկ մաքրման ժամանակ ջեռոցում պահպանվում է 250 °C ջերմաստիճան, ինչը վերացնում է կայուն աղտոտվածությունը։