Moulinex ME858D էլեկտրական մսաղացն առանձնանում է հզոր շարժիչով (2100 Վտ), լավ ֆունկցիոնալությամբ և հակիրճ դիզայնով։ Սարքը երաշխավորում է արտադրողականության բարձր մակարդակ. անընդմեջ աշխատանքի մեկ րոպեի ընթացքում այն ունակ է աղալ 5.5 կգ միս։ Այդպիսի ցուցանիշը թույլ է տալիս սարքն օգտագործել ոչ միայն տնային խոհանոցի, այլև փոքր սրճարանի համալրման համար։ Սարքի երկարատև ծառայության ժամկետին և ծանրաբեռնվածության նկատմամբ կայունությանը նպաստում է մետաղական իրանը։ Մսաղացի դետալների մեծ մասը նույնպես պատրաստված է մետաղից։
Moulinex ME858D մոդելի համալրման մեջ առկա է ինքնասրվող դանակ, որը հեշտությամբ գլուխ է հանում մսի կամ ձկան աղալուց։ Ռևերսի գործառույթը թույլ կտա ազատվել մղիչի վրա փաթաթված ջլերից։ Անհրաժեշտ թանձրության աղացած միս պատրաստելու համար մատակարարման լրակազմի մեջ մտնում են տարբեր տրամագծի ծակոտկենությամբ երեք ցանցեր։ Ինչպես նաև մոդելը համալրված է չժանգոտվող պողպատից երեք կցորդներով (մանրատիչ, քերիչ և դրանիկների պատրաստման համար) և տնական նրբերշիկների ու կեբբեի պատրաստման երկու աքսեսուարով։