LG QP5 սաունդբարն իրենից ներկայացնում է եռաչափ ձայնով կոմպակտ վահանակ, որի օգնությամբ կարելի է վայելել որակյալ երաժշտություն և ֆիլմերի դիտում տնային պայմաններում։ Մոդելն ունի թրթռման ցածր մակարդակ, կոմպակտ դիզայն և աջակցում է Meridian տեխնոլոգիան։
320 Վտ հզորությամբ LG QP5 սաունդբարն ունի 3.1.2 ակուստիկ համակարգի ալիքներ, ինչը փոխանցում է մաքուր և համակողմանի հնչողություն։ Անլար միացումը թույլ է տալիս ազատվել ավելորդ լարերից։ Մոդելն աջակցում է 3D և HDMI CEC գործառույթը։ Bluetooth-ի օգնությամբ կարելի է կարգավորումները կառավարել սմարթֆոնից կամ միացնել սիրելի երաժշտությունը։ Սարքն աշխատում է ստանդարտ էլեկտրացանցից։ Տարբեր սարքերի միացման համար առկա է մուտքերի մեծ քանակություն, այդ թվում՝ USB, HDMI, օպտիկական։ Հավաքածուի մեջ առկա է հեռակառավարման վահանակ, ինչպես նաև հնարավոր է կառավարում հեռուստացույցի վահանակից։