TP-Link Omada OC300 կոմուտատորն իրենից ներկայացնում է սարք Omada SDN հարթակի վերահսկման և հեռակառավարման համար։ Իր հնարավորությունների շնորհիվ տվյալ մոդելը կարող է օգտագործվել կորպորատիվ ցանցում կիրառվող բոլոր մուտքի կետերի, կոմուտատորների, շլյուզների աշխատանքի կենտրոնացված կառավարման համար՝ հարմարավետ և ակնառու վեբ-ինտերֆեյսի օգնությամբ։
TP-Link Omada OC300 կոմուտատորը պատկանում է սարքերի կառավարվող տիպին, ինչի շնորհիվ ապահովում է ձեռքով կառավարում, գործառույթների ընդլայնված հավաքածու, ինչպես նաև ցանցով ցանցային կառավարման արձանագրություններ։ MAC-հասցեների զանգվածային աղյուսակի շնորհիվ ապահովվում են լայն հնարավորություններ հաճախորդային սարքավորումների միացման համար՝ ընդհուպ մինչև 15000 սարք։ Բացի այդ, տարբեր ստանդարտների և արձանագրությունների աջակցման շնորհիվ տվյալ մոդելն առանձնանում է բարձր արտադրողականությամբ և միացման անվտանգությամբ։ Սարքավորումների միացումն իրականացվում է 2 ցանցային պորտի միջոցով։ Ինչպես նաև դիմային կողմում նախատեսված է 1 USB 3.0 ելք։
Սարքը պատրաստված է պաշտպանված իրանով, որը կարող է հեշտությամբ մոնտաժվել ստենդում (ռեկում)։ Օգտագործման հարմարավետության համար մոդելը հագեցած է լուսադիոդային ինդիկացիայով։ Որպես սնուցման աղբյուր օգտագործվում է 220 Վ ցանցը։ Սարքի մատակարարումն իրականացվում է մալուխների և ամրակների հավաքածուի հետ միասին։