Centek CT-1303 ստացիոնար բլենդերը խոհանոցային գլխավոր օգնականն է կրեմ-ապուրների, տարբեր սոուսների և ըմպելիքների պատրաստման հարցում։ Չժանգոտվող պողպատից պատրաստված պատյանի էլեգանտ արծաթագույն-սև գունավորմամբ մոդելը հագեցած է 1500 մլ տարողությամբ ապակյա տարայով, որը թույլ կտա մեկ անգամից մանրացնել մեծ քանակությամբ բաղադրիչներ։ Ապակին չի կլանում կողմնակի հոտերը և իր հարթության շնորհիվ հեշտությամբ մաքրվում է ցանկացած աղտոտվածությունից։ Սարքը կառավարվում է պտտվող կարգավորիչի օգնությամբ, որը թույլ կտա ընտրել մանրացման օպտիմալ արագությունը՝ առավելագույնը 23000 պտ/րոպե ցուցանիշով։ Ընդհանուր առմամբ այս մոդելում առկա է աշխատանքի չորս ռեժիմ։
Centek CT-1303 ստացիոնար բլենդերի ֆունկցիոնալը նախատեսում է իմպուլսային ռեժիմ, որը կատարյալ է պինդ մթերքների մանրացման համար և կանխում է սարքի գերտաքացումը։ Սարքի առավելագույն հզորությունը չի գերազանցում 1200 Վտ ցուցանիշը։