Երկու SIM-բնիկով Xenium X680 մոխրագույն բջջային հեռախոսը թույլ է տալիս կապի մեջ լինել երկու հեռախոսահամարից։ Առկա է մինչև 32 ԳԲ ծավալով հիշողության քարտի բնիկ՝ նկարներ, լուսանկարներ և երաժշտություն պահպանելու համար։ Դուք կարող եք զանգի համար սահմանել պոլիֆոնիկ մեղեդիներ և ռեալտոններ, միացնել անձայն թրթռման ռեժիմը, խոսել բարձրախոսով։ Առկա է տեսագրման աջակցությամբ տեսախցիկ, FM-ռադիո, վիդեո և MP3 նվագարկիչ։ Դուք կարող եք օգտագործել ձայնագրիչը և կազմակերպչի (օրգանայզերի) գործառույթները։
Ծալովի տեսքով Xenium X680-ը պաշտպանում է էկրանը քերծվածքներից և վնասվածքներից։ 2.8" հիմնական գունավոր էկրանից բացի, հեռախոսը համալրված է իրանի արտաքին կողմում գտնվող էկրանով՝ ծանուցումները դիտելու համար։ Առկա են ներկառուցված լապտերիկ և ականջակալների միացման միակցիչ։ Հանովի մարտկոցը դիմանում է 22 ժամ շարունակական հեռախոսազրույցների ռեժիմում։