Սև գույնի կանաչ ներդիրներով Tucano Laser ուսապարկը հարմար է նոութբուքի և ուղեկցող պարագաների պահպանման ու տեղափոխման համար։ Դրա ծավալը 20 լ է։ Մոդելն ունի 1 հիմնական բաժանմունք, 2 կողային և 1-ը մեջքի հատվածում՝ թրեքերի համար, ինչպես նաև էրգոնոմիկ մեջք և ուսափոկեր։ Ներսում տեղավորվում է 15.6” էկրանի անկյունագծով դյուրակիր համակարգիչ։ Փափուկ բաժանմունքը հուսալիորեն պահում է տեխնիկան, կանխում ճոճվելը և վնասվելը տեղափոխման ժամանակ։ Շղթա-կայծակն ապահովում է արագ մուտք դեպի պարունակությունը և դրա պահպանվածությունը։ Tucano Laser ուսապարկը պատրաստված է վերամշակված պլաստիկից, պոլիուրեթանից և պոլիէսթերից։ Նյութը չի պատռվում, կայուն է մաշվածության, պատռվածքների և դեֆորմացիայի նկատմամբ։ Խոնավապաշտպան ծածկույթի շնորհիվ պարունակությունը հուսալիորեն պաշտպանված կլինի ջրից։ Կրելու համար նախատեսված են բռնակ և ուսագոտիներ։ Հատուկ ամրակը թույլ է տալիս ամրացնել ուսապարկը տուրիստական սայլակին կամ ճամպրուկի բռնակին։