LG XBOOM CL87 աուդիոհամակարգը հագեցած է 2350 Վտ հզորությամբ 4 բարձրախոսով։ Մոդելի ակուստիկ ձևավորումն իրենից ներկայացնում է փակ տուփ։ Դա նշանակում է, որ բարձրախոսները վերարտադրում են հավասարաչափ բասեր։ Իրանի վրա առկա է USB-կրիչի միակցիչ։ Ներկառուցված կարաոկեն թույլ է տալիս կատարել սիրելի ստեղծագործությունները։ Սև պլաստիկից և ՄԴՖ-ից պատրաստված իրանը կլանում է տատանումները, ինչպես նաև աչքի է ընկնում խոնավության հանդեպ կայունությամբ։
LG XBOOM CL87-ն ապահովում է DJ-էֆեկտներ, որոնց օգնությամբ կարելի է համակցել թրեքերը և սահուն անցումներ կատարել երգերի միջև։ Համակարգչին, նոութբուքին, սմարթֆոնին կամ հեռուստացույցին միացումն իրականացվում է Bluetooth ինտերֆեյսի, ինչպես նաև jack 3.5 մմ միակցիչի միջոցով։ Ձայնի էֆեկտը փոխելու համար կարելի է օգտագործել 19 նախադրված ռեժիմներով հավասարիչը (էկվալայզեր)։ Ընտրված կարգավորումներն արտացոլվում են էկրանին։ RGB-լուսավորությունը մոդելն ավելի նկատելի է դարձնում թույլ արտաքին լուսավորության պայմաններում։