Frostor Gellar FG 700 E սառցարան-խցիկը նախատեսված է առևտրային հարթակներում, ցանցային խանութներում տեղադրելու համար և կիրառվում է ապրանքների ցուցադրման նպատակով։ Խցիկի մեծ ծավալը՝ 433 լ, թույլ է տալիս ներսում տեղավորել մեծ քանակությամբ մթերք։ Լրակազմում լրացուցիչ ներառված 8 կախովի զամբյուղների շնորհիվ ցուցադրական սառցարանը խանութի այցելուներին հնարավորություն է տալիս տեսնել ապրանքները և առկա տեսականուց ընտրել անհրաժեշտը։ Էներգասպառման A դասին համապատասխանությունը վկայում է այս սառցարանային սարքավորման բարձր էներգաարդյունավետության մասին։ Frostor Gellar FG 700 E-ն պատրաստված է 181x86x60 սմ չափսերով սպիտակ իրանով՝ կարմիր և մոխրագույն տարրերով։ 26 կգ/օր սառեցման հզորությունն ապահովում է մթերքի արագ սառեցումը, նույնիսկ եթե միանգամից մեծ ծավալ եք բեռնել։ Սառցարանի համար նյութ է ծառայում պոլիմերային ներկով պատված ամուր ցինկապատ պողպատը։ Տեղափոխման անիվների առկայությունը նպաստում է սառցարանային ագրեգատի հարմարավետ տեղաշարժմանը։