Frostor Gellar FG 500 E սպիտակ գույնի սառցարան-լարը 322 լիտր օգտակար ծավալով հարմար է սեզոնային պաշարների, ինչպես նաև սրճարաններում և խանութներում մթերքների պահպանման համար։ Օրական 26 կգ սառեցման արագությունը թույլ է տալիս մթերքներ տեղադրել մեծ ծավալներով։ Ներսում տեղադրված է SKIN տիպի գոլորշիարար, որն ապահովում է սառնության հավասարաչափ բաշխում և A դասի նվազեցված էներգասպառում։ 60 մմ հաստությամբ ջերմամեկուսիչ շերտը նվազագույնի է հասցնում սառնության կորուստը էլեկտրաէներգիայի անջատման դեպքում և շոգ եղանակային պայմաններում։ Frostor Gellar FG 500 E սառցարան-լարն ունի մեկ խցիկ, ինչը հարմար է խոշորաչափ մթերքների պահպանման համար։ Լրակազմի մեջ ներառված է 6 կախովի զամբյուղ՝ մթերքներն ըստ կատեգորիաների տեսակավորելու համար։ Դրանք հեշտությամբ բարձրացվում և հանվում են, ինչի շնորհիվ պահպանվում է հասանելիությունը խորքում գտնվող մթերքներին։ Ապակե թափանցիկ կափարիչը թույլ է տալիս տեսնել պարունակությունն առանց լարը բացելու անհրաժեշտության։ Մոդելը փակվում է կողպեքով և տեղաշարժման հարմարավետության համար հագեցած է անիվ-ոտքերով։