HPE Aruba Instant On 1930 կոմուտատորը կորպորատիվ դասի լուծում է։ Այս մոդելն առանձնանում է բարձր արտադրողականությամբ և միացման լայն հնարավորություններով, ինչի շնորհիվ կարող է արդյունավետորեն օգտագործվել լոկալ ցանցի բարելավման, IP հեռախոսակապի, տվյալների բազաների կամ տեսահսկման համակարգերի ծավալման համար։
HPE Aruba Instant On 1930 կոմուտատորն իրենից ներկայացնում է կառավարվող տիպի լուծում՝ հագեցած միկրոպրոցեսորով։ Դրա շնորհիվ մոդելն աջակցում է ցանցով ցանցային կառավարման տարբեր արձանագրություններ, ինչպես նաև օժտված է ձեռքով կառավարման հնարավորությամբ։ Բացի այդ, այս մոդելն աջակցում է անվտանգության տարբեր արձանագրություններ, ինչը ցանցում աշխատանքը դարձնում է անվտանգ։ Սարքավորումների միացման համար կոմուտատորի դիմային վահանակի վրա նախատեսված է 48 ստանդարտ ցանցային պորտ, ինչպես նաև SFP տիպի 4 պորտ։ Սարքն առանձնանում է նաև MAC հասցեների մեծ աղյուսակով, ինչը լրացուցիչ նպաստում է միաժամանակյա միացումների մեծ քանակին և կայուն բարձր արտադրողականությանը։
Սարքը պարփակված է բարձրորակ մետաղից պատրաստված ամուր կորպուսում, ինչի շնորհիվ այս մոդելը հուսալիորեն պաշտպանված է տարբեր բացասական ազդեցություններից։ Կոմուտատորի տեղադրումն առանձնանում է պարզությամբ և իր չափսերի շնորհիվ կարող է իրականացվել հեռահաղորդակցական սարքավորումների դարակաշարերում։ Մատակարարման հավաքածուն ներառում է սնուցման մալուխ և ամրակների հավաքածու։