Singer CONFIDENCE 7640Q կարի մեքենան բառացիորեն կարողանում է կարել ինքնուրույն. կարելի է անջատել ոտնակը, սեղմել «Մեկնարկ» կոճակը, և այն կկատարի ընտրված կարը հաստատուն արագությամբ։ Կատարում է 200 գործողություն, այդ թվում՝ ավտոմատ կոճակօղակի 8 տեսակ, առաձգական, գաղտնի, առաձգական գաղտնի և օվերլոկ կարեր։ Մեքենան հագեցած է միկրոպրոցեսորային կառավարմամբ և հեղուկաբյուրեղային էկրանով, որի օգնությամբ գործողություններ կատարելն ավելի հեշտ է։ Որևէ կար ընտրելիս ավտոմատ կերպով կարգավորվում են դրա համար օպտիմալ կարի երկարությունն ու լայնությունը, սակայն օգտատերը կարող է փոխել դրանք իր հայեցողությամբ։
Singer CONFIDENCE 7640Q-ն էլեկտրոնային կայունարարի օգնությամբ ապահովում է գործվածքի տվյալ տեսակի համար անհրաժեշտ ծակման ուժը։ Հավաքածուի մեջ ներառված են աշխատանքի համար ամենաանհրաժեշտ 18 թաթիկներ, թելակոճեր և այլ աքսեսուարներ, ինչպես նաև կարերի աղյուսակ, որը կարելի է ամրացնել մեքենայի վրա՝ կարգավորումն ավելի արագ կատարելու համար։