MBS DG-604BL գազային ջեռոցն ունի 62 լ տարողություն և պատրաստման մի քանի ծրագիր, ներառյալ «Կոնվեկցիա» և «Գրիլ»։ Ռեժիմների, ժամանակի և այլ գործառույթների կարգավորումն իրականացվում է պտտվող փոխարկիչների միջոցով։ Ժամանակաչափը, հետին լուսավորությունը և դռան կիսաթափանցիկ պատուհանն ապահովում են առավելագույն վերահսկողություն պատրաստման ընթացքում։
Էլեկտրական բոցավառումը բարձրացնում է շահագործման հարմարավետությունը։ Գազ-վերահսկման համակարգը կանխում է վառելիքի արտահոսքը բոցի հանկարծակի մարման դեպքում։ Գոլորշու ազդեցությամբ մաքրումը երաշխավորում է աղտոտումների հեշտ հեռացումը։ MBS DG-604BL-ի հետ մատակարարվում են շամփուր, տապակ և ցանց։