ATLANT СМА 60У1214-01 լվացքի մեքենան ունի սենսորային կառավարման վահանակ և պտտվող մեխանիզմ, որոնք թույլ կտան ակնթարթորեն ընտրել լվացքի անհրաժեշտ կարգավորումները։ Սեգմենտային էկրանը և լուսադիոդային ինդիկատորները տեղադրված են իրանի վրա փոքր անկյան տակ՝ արտացոլվող տեղեկատվության ընկալման հարմարավետության համար։ Ինտելեկտուալ ծրագրերը երաշխավորում են լվացքի բարձր արդյունավետություն՝ զուգորդված ջրի և էլեկտրաէներգիայի ցածր սպառմամբ։ Լվացող միջոցների դարակիկի, կատարիկի և կնքող ռետինների վրա առկա է հակաբակտերիալ ծածկույթ, որը կանխում է ախտածին միկրոօրգանիզմների առաջացումը։
ATLANT СМА 60У1214-01 լվացքի մեքենան կուրախացնի էներգաարդյունավետության A+++ բարձր դասով։ Մոդելը թույլ է տալիս «Մեկնարկ/դադար» կոճակի օգնությամբ լվացք ավելացնել թմբուկի մեջ ծրագրի աշխատանքը սկսվելուց հետո։ Մոդելի տարողունակությունը հասնում է 6 կգ-ի, ինչի շնորհիվ մեկ ցիկլով կարելի է լվանալ մեծ քանակությամբ տեքստիլ։ Ջրի ջերմաստիճանը կարելի է կարգավորել լայն միջակայքում՝ 20-ից մինչև 90 աստիճան։