31 լ ծավալով Bomann GB 341 inox սառցարանային պահարանը համալրված է դարձափոխվող դռներով, որոնց շնորհիվ այն տեղադրելը դժվարություն չի ներկայացնի նույնիսկ փոքր խոհանոցում։ Սարքի պլանային հալեցումն իրականացնելու համար բավական է հանել հոսանքի լարը վարդակից։
Bomann GB 341 inox մոդելի անկասկած առավելությունն է բարձր աղմուկի բացակայությունը նույնիսկ ամենաինտենսիվ աշխատանքի դեպքում։ 20 ժամվա համար նախատեսված ցրտի ինքնավար պահպանման տեխնոլոգիան կկանխի մթերքի փչացումը էլեկտրաէներգիայի երկարատև բացակայության ժամանակ։ Սարքի ներքին բաժինը դարակով բաժանված է 2 մասի, ինչը նպաստում է մեծ քանակությամբ մթերքի կոմպակտ պահպանմանը։ Իսկ հիմքում գտնվող կարգավորվող ոտքերը կապահովեն սառցարանային պահարանի հուսալի ֆիքսումը տարբեր մակերեսների վրա։