Thermalright Macho Rev.B հովացուցիչը հիանալի տարբերակ է նրանց համար, ում անհրաժեշտ է բարձր արտադրողականությամբ հովացման սարք։ Այս հովացուցիչը մյուսներից տարբերվում է վեց ջերմային խողովակներով, որոնք ապահովում են առավել որակյալ աշխատանք։
Thermalright Macho Rev.B-ի ռադիատորը պատրաստված է ամուր ալյումինից, իսկ հիմքը՝ պղնձից, ինչը երաշխավորում է հովացուցիչի երկարակեցությունն ու մաշվածակայունությունը։ Այս սարքը հագեցած է աշտարակային կառուցվածքով, իսկ հովացուցիչի ցրվող հզորությունը կազմում է 240 Վտ։ Տվյալ սարքի նման լայն ժողովրդականությունը պայմանավորված է նաև նրա գերազանց տեխնիկական բնութագրերով՝ պտտման առավելագույն արագությունը հավասար է 1300 պտ/րոպեի, օդի առավելագույն հոսքը կազմում է 73.6 CFM։
Նման բարձր արտադրողականության դեպքում հովացուցիչն արձակում է աղմուկի նվազագույն մակարդակ, ինչը դուր կգա նույնիսկ ամենախստապահանջ օգտատերերին։ Սարքի հետ լրակազմում կցվում են փաստաթղթեր, հատուկ 140 միլիմետրանոց օդափոխիչ, ինչպես նաև սոկետների համար նախատեսված ամրակներ։