Կոմպակտ չափսի Kitfort KT-3002 բլենդերը հուսալի օգնական է մթերքները մանրացնելու և խառնելու համար։ Դուք կկարողանաք այն վերցնել ձեզ հետ ճամփորդությունների, մարզումների ժամանակ, բնության գրկում ակտիվ հանգստի ընթացքում։ Բլենդերն աշխատում է մարտկոցով և հեշտությամբ վերալիցքավորվում է USB-ով։ Սարքը հագեցած է տրիտանից պատրաստված 260 մլ տարողությամբ տարայով և չժանգոտվող պողպատից շեղբերով, որոնք բնութագրվում են բարձր արտադրողականությամբ՝ շնորհիվ մինչև 15000 պտ/րոպ արագությամբ պտույտի։ Գործարկման կոճակի կրկնակի սեղմումն օգնում է կանխել պատահական միացումը։ Kitfort KT-3002-ի հետ մատակարարվում է լիցքավորիչ, որը միանում է կորպուսի վրայի մագնիսական միակցիչին։