DEXP CP-500G մանրացնող սարքն ունի վարդագույն պլաստիկ կորպուս։ Սարքի 1800 մլ տարողությամբ տարան պատրաստված է ամուր ապակուց, ինչը թույլ է տալիս մանրացնել նաև տաք սոուսներ և պինդ մթերքներ։ Թափանցիկ պատերի շնորհիվ կարելի է հետևել բաղադրիչների մանրացման և խառնման գործընթացին։ 500 Վտ հզորությամբ DEXP CP-500G մանրացնող սարքն աշխատում է արագության մեկ ռեժիմով՝ ապահովելով մթերքների հավասարաչափ մանրացումը։ Սարքը համալրված է ունիվերսալ դանակով, որը նախատեսված է բանջարեղեն, միս, ընդեղեն մանրացնելու, ինչպես նաև սառույց կոտրատելու համար։ Կորպուսի վերին հատվածը կոճակի դեր է կատարում։ Այն սեղմելիս գործարկվում է շարժիչը, որն ապահովում է դանակի պտտումը։ Այս կառուցվածքը թույլ է տալիս միաժամանակ կառավարել սարքը և ամուր պահել այն աշխատանքի ընթացքում։