Էլեկտրական սրճաղաց Kitfort КТ-7651-ը մեկ անգամից մանրացնում է մինչև 85 գ հատիկներ։ Ատամնավոր երկանաքարերը չեն գերտաքացնում սուրճի հատիկները և չեն ազդում դրանց համային հատկությունների վրա։ Սև պլաստիկե իրանի վրա առկա է մեխանիկական փոխարկիչ, որի օգնությամբ կարելի է ընտրել չափաբաժինների քանակը։
Kitfort КТ-7651-ն ապահովում է աղալու 3 աստիճան, որոնց կարգավորումն իրականացվում է հատիկների տարայի պտտմամբ։ Աշխատանքի ավարտից հետո սարքն անջատվում է ավտոմատ կերպով։ Պաշտպանիչ համակարգը կասեցնում է մոդելի աշխատանքը գերտաքացման վտանգի դեպքում։ Հատիկների և աղացած սուրճի տարաները հանովի են, ինչն ապահովում է հեշտ մաքրումը կեղտոտվածությունից։ Ռետինապատ ոտիկները նպաստում են սարքի կայուն դիրքին նույնիսկ անհարթ մակերեսի վրա։