Borofone BJ56A դյուրակիր մարտկոցը հագեցած է 2 USB Type-A միակցիչով և մեկ USB Type-C ելքով, որոնք հարմար են սմարթֆոնի, պլանշետի, բարձրախոսի էներգիան լրացնելու համար։ Ջերմային ցուցիչը և ապահովիչը պաշտպանում են սարքը գերտաքացումից կամ ծանրաբեռնվածությունից։ Սպիտակ պլաստիկից պատրաստված իրանի վրա առկա են լուսային ինդիկատորներ, որոնք ցուցադրում են մնացորդային լիցքը։ Borofone BJ56A-ն ապահովում է Power Delivery, Quick Charge 3.0 ստանդարտները, որոնց շնորհիվ կարելի է արագ լիցքավորել միացված սարքը։ Դյուրակիր մարտկոցը կշռում է 408 գ, ուստի այն կարելի է վերցնել ուղևորության կամ զբոսանքի։ 20000 մԱժ տարողությունը նախատեսված է 5000 մԱժ մարտկոցով սմարթֆոնի լիցքավորման 4 ցիկլի համար։