Պրոցեսորի հովացուցիչ Xilence A250 PWM-ն ունի հովացման լավագույն արդյունավետություն և միևնույն ժամանակ աղմկոտ չէ․ աղմուկի մակարդակը կազմում է 32 դԲ։ Մոդելի ցրվող հզորությունը հավասար է 89 Վտ-ի, իսկ դրա հիմքն ու ռադիատորը պատրաստված են ալյումինից՝ նյութ, որի մակերեսը տաքանալիս արագ սառչում է, ինչը նպաստում է հովացման արդյունավետության բարձրացմանը։ 92x92 մմ օդափոխիչով ռադիատորն ապահովում է ջերմահեռացումը։
Տվյալ հովացուցիչի պտտման առավելագույն արագությունը կազմում է 2800 պտ/ր, սակայն այն ապահովում է դրա ավտոմատ (PWM) կարգավորումը մինչև նվազագույնը 1000 պտ/ր։ Xilence A250 PWM-ը նախատեսված է AMD սոկետներում օգտագործելու համար և Easy-Clip-ի շնորհիվ ապահովում է հեշտ տեղադրում և գործածում։ Հովացուցիչն ապահովում է 4-pin միակցիչ, որը ստանդարտ է օդափոխիչների միացման համար։ Հավաքածուի մեջ մոդելը նախատեսում է ջերմահաղորդիչ մածուկ առանձին տարայով։