Xiaomi MEH01 բազմաեփը հագեցած է 8 ավտոմատ ծրագրով՝ «Լապշա», «Սառեցված մթերք», «Խառը եռացում», «Ծովամթերք», «Բանջարեղեն», «Միս ոսկորով», «Թարմ միս», «Օգտատիրոջ կարգավորում»։ 2000 W հզորությամբ տաքացնող տարրը, ջերմության հավասարաչափ բաշխման տեխնոլոգիան և 6 ջերմաստիճանային ռեժիմներն ապահովում են ճշգրիտ կարգավորում՝ դանդաղ հալեցումից մինչև եռացում։
Հանովի թասն ունի 6 լ ծավալ և հագեցած է կողային բռնակներով։ Կպչելը կանխող տեֆլոնե պատվածքի շնորհիվ այն հեշտությամբ մաքրվում է կեղտից և մթերքների պատրաստման գործընթացում յուղի ավելացում չի պահանջում։ Էկրանով սենսորային կառավարման վահանակն ապահովում է Xiaomi MEH01 բազմաեփի պարամետրերի հեշտ կարգավորումը։ Թայմերի օգնությամբ նշանակվում է աշխատանքի անհրաժեշտ ժամանակը։ Թափանցիկ ապակե կափարիչը հարմարավետ է դարձնում ուտեստների պատրաստման վիզուալ վերահսկողությունը։