Trouver MRHF29 սև գույնի HEPA ֆիլտրը հարմար է Trouver Z50 Ultra ռոբոտ-փոշեկուլներում տեղադրելու համար։ Ֆիլտրի հիմնական մասը կազմում է միկրոմանրաթելը, որն ունի շերտավոր կառուցվածք։ Դրա շնորհիվ այն որսում է փոշու մանրագույն մասնիկները, կենդանիների մազերը, ծաղկափոշին և այլ ալերգեններ։ Պլաստիկե հիմնակմախքն ապահովում է ֆիլտրի հեշտ տեղադրումը փոշեկուլի համապատասխան խցիկում։ Trouver MRHF29 HEPA ֆիլտրը բազմակի օգտագործման ծախսանյութ է։ Այն կարելի է պարբերաբար լվանալ՝ կուտակված կեղտը հեռացնելու համար։ Ժամանակի ընթացքում ֆիլտրի արդյունավետությունը նվազում է, ինչը պահանջում է դրա փոխարինումը մոտավորապես յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Ներկայացված հավաքածուում առկա է 2 միատեսակ ֆիլտր։