Vitek VT-8231 վարսահարդարիչը նախատեսված է մազերի ամենօրյա արագ չորացման և հարդարման համար, ինչի համար դրանում ներկառուցված է հզոր (2200 Վտ) շարժիչ։ Վարսահարդարիչի բռնակի վրայի անջատիչների օգնությամբ կարելի է ընտրել մազերի համար հարդարման օպտիմալ ռեժիմը։ Վարսահարդարիչն ունի ջերմաստիճանի 4 ռեժիմ (ներառյալ սառը) և օդափչման 2 արագություն։ Ընդ որում, այս պարամետրերն ընտրվում են միմյանցից անկախ, ինչի շնորհիվ տեղի է ունենում ավելի խնայող չորացում և հարդարում։
Vitek VT-8231 վարսահարդարիչի օգնությամբ կատարված հարդարումը բավականին երկար է պահպանվում, իսկ մազերը ունենում են առավելագույնս խնամված և առողջ տեսք։ Դրա համար վարսահարդարիչում նախատեսված է տուրմալինային իոնացում, որը մազերից հեռացնում է ստատիկ էլեկտրականությունը և հարթեցնում դրանց կառուցվածքը։ Կոնցենտրատոր գլխիկն ապահովում է նույնիսկ բավականին երկար և խիտ մազերի ավելի արագ չորացում և հեշտացնում դրանց հարդարումը։ Վարսահարդարիչը վաղաժամ խափանումից պաշտպանելու համար դրա կառուցվածքում նախատեսված է գերտաքացումից պաշտպանության մեխանիզմ։ Երկար (1.8 մ) ցանցային լարը վարսահարդարիչը դարձնում է ավելի մանևրունակ։