Յուղային տաքացուցիչ DELTA D11-9 մոխրագույնը հագեցած է 9 սեկցիայով և ներկառուցված ջերմակարգավորիչով՝ տաքացման ջերմաստիճանը պահպանելու համար։ Ընդհանուր առմամբ հասանելի է հզորության 3 մակարդակ՝ 800 W, 1200 W, 2000 W։ Ռադիատորի առավելագույն հզորությունը բավարար կլինի մինչև 20 մ² մակերեսով տարածքները տաքացնելու համար։
Տաքացուցիչ DELTA D11-9-ը ղեկավարվում է իրանի վրա գտնվող մեխանիկական կարգավորիչների միջոցով։ Նույն տեղում է գտնվում նաև սարքի աշխատանքի ինդիկատորը։ Ցանցին միանալու համար նախատեսված է 1.75 մ երկարությամբ մալուխ, որը կարելի է փաթաթել և պահել հատուկ բաժանմունքում։ Ռադիատորի գերտաքացման դեպքի համար առկա է ավտոմատ անջատման գործառույթ։ Տաքացուցիչը տեղաշարժելն առավել հարմար է անիվների և ներկառուցված բռնակի շնորհիվ։