Gorenje GO66E Pizza350C սև էլեկտրական ջեռոցը հագեցած է ուտեստների պատրաստման 23 ռեժիմով։ Դրանց թվում են գրիլի, արագ մակերևութային տաքացման, մթերքների հալեցման գործառույթը, պիցցայի թխման ռեժիմը և այլն։ Ռեժիմներից մեկում, ներկառուցված շոգեգեներատորի շնորհիվ, կարելի է կերակուրներ պատրաստել գոլորշու վրա։ Այս մոդելն ունի կոնվեկցիայի տեխնոլոգիա, ուստի ավելի արագ է տաքանում ջեռոցի հետևի պատին ներկառուցված օդափոխիչի շնորհիվ։
Ջեռոցի ներսում նախատեսված է 5 մակարդակ՝ տապակների տեղադրման համար՝ տելեսկոպիկ ուղղորդիչներով։ Դուռն ունի փակման մեղմիչով մեխանիզմ, որը կպաշտպանի ձեռքի մատները վնասվածքներից ջեռոցի պատահական փակման դեպքում։ Ջեռոցի դիմային վահանակին առկա է սենսորային վահանակ, որի վրա կարելի է ընտրել պատրաստման ռեժիմը և սահմանել ժամանակը։