DARINA G4001 W գազօջախը կատարված է սպիտակ գույնով՝ կառավարման պտտվող բռնակներով։ Մոդելը հագեցած է «փոքր բոց» ֆիքսված դիրքով։ Օջախի չափսերն են՝ 50x51x85։
Աշխատանքային մակերեսը տարբեր հզորության չորս գազային այրիչներով է, սեղանի ճաղավանդակը պրոֆիլային է՝ պատրաստված էմալապատ մետաղից։ Օջախի աշխատանքային մակերեսի վերևում տեղադրված է մետաղական վահանակ։
Ջեռոցի ծավալը 50 լ է։ Ջեռոցն ունի աշխատանքի 1 ռեժիմ՝ ստորին տաքացման ռեժիմ։ Ջեռոցը հագեցած է գազ-կոնտրոլ համակարգով։ 4 զույգ դրոշմված ուղղորդիչները թույլ են տալիս միաժամանակ տեղադրել մի քանի տապակ։ Օջախի հետ լրակազմում ներառված են ճաղացանց և էմալապատ սկուտեղ։
DARINA տեխնիկան կօգնի տանը ստեղծել հարմարավետ և ջերմ մթնոլորտ։ Դուք կարող եք վայելել խոհարարական կերակրատեսակների պատրաստման դյուրինությունը առանց ավելորդ ծախսերի։