Vitek VT-2582 մազ կտրող մեքենան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի դուք տնային պայմաններում կարողանաք ստեղծել կոկիկ սանրվածք՝ առանց պրոֆեսիոնալ վարսահարդարների թանկարժեք ծառայություններին դիմելու։ Մատակարարման լրակազմի մեջ ներառված է վեց գլխիկ, որոնք թույլ կտան կարգավորել կտրվածքի երկարությունը 4-ից 20 մմ միջակայքում՝ 2 մմ քայլով։ Մոխրագույն իրանով սարքը մեկ անցումով հեռացնում է բոլոր մազերը՝ շնորհիվ վիբրացիոն շարժիչի և չժանգոտվող պողպատից սուր սայրերի։ Սարքի թեթևությունը ձեռք է բերվել էրգոնոմիկ ձև ունեցող պլաստիկե իրանի շնորհիվ, որը հարմար է բռնել ձեռքում։
Vitek VT-2582 մազ կտրող մեքենան կարող է օգտագործվել ֆիլիրովկայի համար, ինչը մազերը կդարձնի ավելի թեթև, իսկ պատրաստի սանրվածքը՝ ավելի բնական։ Խնամեք մազերը ցանկացած պայմաններում, չէ՞ որ այս մոդելն ընդունակ է գործել ինչպես էլեկտրացանցից, այնպես էլ մարտկոցից։ Սնուցման աղբյուրի լրիվ լիցքը բավականացնում է սարքի 45 րոպե անընդմեջ աշխատանքի համար, որից հետո դրա վերալիցքավորման վրա կծախսվի ոչ ավելի, քան 8 ժամ։