Սպիտակ գույնի կլոր բակի տեսքով Thermex Thermo 80 V կուտակային ջրատաքացուցիչը կապահովի տաք ջրի մշտական առկայությունը տանը։ Ներսից ջրատաքացուցիչն ունի բիոապակեճենապակյա պատվածք, որն ունի բարձր դիմադրողականություն ջրում առկա տարբեր աղերի և մետաղների նկատմամբ։ Բացի այդ, բակում տեղադրված է մագնեզիումային անոդ։ Դա թույլ է տալիս խուսափել ջրատաքացուցիչի վաղաժամ կոռոզիայից։ Ջրատաքացուցիչի տարողությունը 80 լիտր է։ Ընդ որում, ուղղահայաց տեղադրման եղանակի շնորհիվ այն շատ քիչ տեղ է զբաղեցնում։
Thermex Thermo 80 V ջրատաքացուցիչի պարամետրերի կարգավորումն իրականացվում է պտտվող մեխանիզմի և սարքի ստորին վահանակի վրա գտնվող կոճակների օգնությամբ։ Ջրատաքացուցիչի բակում ջրի տաքացման առավելագույն ջերմաստիճանը 75 °C է։ Ամբողջական բակի տաքացման ժամանակը 1.5 ժամ է։ Տաքացման ջերմաստիճանի սահմանափակման համակարգի շնորհիվ բացառված է ջրատաքացուցիչի գերտաքացման վտանգը, ինչը կկանխի դրա վաղաժամ խափանումը։ Ինչպես նաև սարքի կառուցվածքում առկա է ապահովիչ փական՝ ջրատաքացուցիչում ավելորդ ճնշումը նվազեցնելու համար, ինչի շնորհիվ դրա շահագործումը կլինի անվտանգ։