Ձյունաճերմակ Perfeo ALPHA լարային ականջակալին կարելի է առանց որևէ մտավախության վստահել սիրելի երգացանկի վերարտադրումը. 20-20000 Hz ստանդարտ հաճախականային տիրույթի շնորհիվ այս մոդելը կհաղթահարի ցանկացած երաժշտության վերարտադրությունը՝ անկախ դրա ժանրային ուղղվածությունից։ Ականջակալներն ունեն ներականջային կառուցվածք և սիլիկոնե ճկուն ներդիրներ, որոնք խիտ հարվում են ականջին՝ չպատճառելով անհարմարություն նույնիսկ բազմաժամյա օգտագործման դեպքում։ Մատակարարման հավաքածուում երեք զույգ ներդիրների առկայությունը թույլ կտա ընտրել կատարյալ չափսը արտաքին աղմուկներից լավ մեկուսացման համար։
Perfeo ALPHA լարային ականջակալը կուրախացնի ձայնի 2.0 ձևաչափի սխեմայով ապահովված ծավալայնությամբ և 103 dB զգայունության ցուցանիշով լավ բարձրությամբ։ Լարի վրա առկա են խոսափող և բազմաֆունկցիոնալ կոճակ, որոնք թույլ կտան պատասխանել ձեր սմարթֆոնին ստացվող զանգերին՝ առանց ձեռքերը զբաղեցնելու։ Ցանկացած սարքին միանալուն կօգնի ստանդարտ jack 3.5 mm աուդիո միակցիչը, որը ֆիքսված է օպտիմալ 1.2 մ երկարությամբ մալուխի ծայրին։ Ականջակալի պլաստիկե կորպուսը երաշխավորում է դրա թեթևությունը։