Centek CT-1381 շերտատիչը խոհանոցում օգտագործելու համար նախատեսված օգտակար սարք է, որը կօգնի շերտատել տարբեր մթերքներ։ Այս հարմարանքը կարող է օգտագործվել ռեստորանի, սուպերմարկետի սրճարանի խոհանոցում, ինչպես նաև անփոխարինելի կլինի տնային օգտագործման համար. դրա միջոցով ձեզ համար հեշտ կլինի պատրաստել բոլորի կողմից սիրված մթերքների կտրատվածքը տոնակատարության համար։ Սարքը թույլ է տալիս շերտատել մթերքները մինչև 20 մմ հաստությամբ շերտերով։ Սարքի առանձնահատկությունը կտրման հաստությունը կարգավորելու հնարավորությունն է, ուստի այն կարելի է օգտագործել ցանկացած մթերք կտրատելու համար։
Ունենալով 150 Վտ հզորություն՝ Centek CT-1381-ը երաշխավորում է անվտանգ շահագործում՝ շնորհիվ պաշտպանիչ խորշում տեղադրված դանակով և սահող սահնակով հատուկ կառուցվածքի։ Դանակի ալիքաձև սրումը թույլ կտա ստանալ մթերքների գեղեցիկ շերտեր, ինչի արդյունքում ձեր կտրատվածքը կդառնա սեղանի զարդարանք։ Շերտատիչի կայունությունն ապահովում են ծծիչներով հագեցած ռետինե ոտքերը։ Կառավարման համար օգտագործվում է միացման/անջատման կոճակը։