Aerocool Duo 12 PRO հովացուցիչների լրակազմը բարձր արտադրողականությամբ լուծում է, որը կապահովի օդի արդյունավետ շրջանառությունը համակարգային բլոկի կորպուսի ներսում։ Իր հնարավորությունների շնորհիվ այս հավաքածուն հիանալի ընտրություն կդառնա հզոր խաղային համակարգերի և աշխատանքային կայանների համար։ Օդային հովացման յուրաքանչյուր մոդուլ 11-թևանի հովացուցիչ է՝ 120 մմ տրամագծով և 25 մմ հաստությամբ, որն ունակ է աշխատել մինչև 1000 պտ/րոպ արագությամբ և ստեղծել օդային հոսք, որի ինտենսիվությունը կազմում է 33.4 CFM։ Ընդ որում, թևերի հատուկ երկրաչափության և հակավիբրացիոն միջադիրների շնորհիվ աշխատանքի ընթացքում աղմուկի մակարդակը չի գերազանցում 19.7 դԲ-ը։ Այս հավաքածուն առանձնանում է նաև բարձր հուսալիությամբ. անխափան աշխատանքի ժամանակը կարող է հասնել 60000 ժամի։ Դա պայմանավորված է կառուցվածքում առաջնակարգ բաղադրիչների և հիդրոդինամիկական առանցքակալների կիրառմամբ։
Aerocool Duo 12 PRO հովացուցիչների լրակազմն օգտագործում է լակոնիկ դիզայնով կորպուսներ և բազմագույն հասցեական RGB լուսավորություն՝ ASUS Aura Sync, MSI Mystic Light Sync, ինչպես նաև Gigabyte RGB Fusion աջակցությամբ, ինչը ձեր համակարգին կհաղորդի վառություն և անհատականություն։ Միացման համար օգտագործվում են 6-pin և 3-pin (+5V-D-G) կոնեկտորներ։ Մալուխների երկարությունը հասնում է 350 մմ-ի։ Մատակարարման լրակազմը ներառում է հաբ-կարգավորիչ։