Borofone BJ56 դյուրակիր մարտկոցը լիցքավորում է սմարթֆոնն ու պլանշետը, ինչպես նաև փոքր հզորությամբ սարքերը, օրինակ՝ բարձրախոսը կամ անլար ականջակալները։ Իրանի վրա առկա է 2 USB Type-A միակցիչ և մեկ USB Type-C ելք՝ սարքերը մալուխի միջոցով լիցքավորելու համար։ Ջերմային ցուցիչը և ապահովիչը բացառում են մոդելի խափանման ռիսկը գերտաքացումից կամ գերբեռնվածությունից։ Borofone BJ56-ի սև պլաստիկից իրանը դիմացկուն է ճաքերի և կոտրվածքների առաջացման նկատմամբ նույնիսկ ոչ մեծ բարձրությունից ընկնելու դեպքում։ Դյուրակիր մարտկոցի լիցքի մնացորդը կարելի է իմանալ լուսային ինդիկատորների շնորհիվ։ Power Delivery, Quick Charge 3.0 ստանդարտները թույլ են տալիս արագ լիցքավորել միացված սարքը։ 10000 մԱժ տարողությունը նախատեսված է 5000 մԱժ մարտկոցով սմարթֆոնի լիցքավորման 2 ցիկլի համար։ Մոդելը կշռում է 226 գ, ուստի այն կարելի է վերցնել ճանապարհորդության, մարզասրահ, զբոսանքի։