հետևի պլանկա, Wi-Fi անտենա, փաստաթղթեր, 2 x SATA մալուխ
Չափսեր և քաշ փաթեթով
Քաշը տուփով
1.87 կգ
Նկարագրություն
Սև գույնի ASUS PRIME Z790-P WIFI մայրական սալիկը համատեղելի է Intel 300, Intel Celeron G, Intel Core 12 Gen, Intel Core 13 Gen, Intel Core 14 Gen և Intel Pentium G7000 պրոցեսորների հետ։ Այն ապահովում է DDR5 ստանդարտի օպերատիվ հիշողության մոդուլների տեղադրում՝ ՕՀ-ն կարող է աշխատել երկալիք ռեժիմով տվյալների մշակումն արագացնելու համար։ Տվյալների զանգվածի հետ հարմարավետ աշխատանքի համար ՕՀ-ն կարելի է արագացնել մինչև 7200 ՄՀց։ Դրա համար բավական է կարգավորումներում ակտիվացնել Intel XMP պրոֆիլը։ Սարքը համալրված է ընդլայնման մեկ PCIe 5.0 բնիկով (x16 ռեժիմում) և երեք PCIe 4.0 բնիկով (x4 ռեժիմում)։ Ինչպես նաև դրանում առկա են կրիչների համար նախատեսված 3 M.2 միակցիչ և 4 SATA միակցիչ։ Միակցիչներից մեկն ապահովում է Thunderbolt աջակցությամբ ընդլայնման սալիկի միացում։ DisplayPort և HDMI տեսաելքերն ապահովում են պատկերի արտածում 4K կետայնությամբ։ ASUS PRIME Z790-P WIFI մայրական սալիկը հագեցած է 2.5 Գբիթ/վ արագությամբ ցանցային ադապտերով և համացանց մուտք գործելու համար Wi-Fi մոդուլով։ M.2 բնիկներից մեկը, VRM գոտին և չիպսեթը համալրված են հովացման ռադիատորներով։