Kitfort KT-928-3 շոգեհարիչը շատ հարմար սարք է, որը կլրացնի արդուկի գործառույթները և թույլ կտա հարմարավետության հասնել սպիտակեղենի ծալքերը հարթեցնելու գործընթացում։ Այս սարքի օգնությամբ ձեզ համար շատ հեշտ կլինի հարթեցնել վերնահագուստի, վարագույրների ծալքերը։ Ունենալով 600 W հզորություն՝ սարքն ունակ է արագ հաղթահարել նույնիսկ խորը ծալքերը՝ իրենից հետո թողնելով կատարյալ հարթություն։
Kitfort KT-928-3 շոգեհարիչի կառուցվածքը նախատեսում է 100 մլ ծավալով բաք, որի մեջ լցվում է ջուրը գոլորշի վերածվելու համար։ Կորպուսի վրա կա չափիչ սանդղակ, ինչը թույլ կտա հետևել բաքում ջրի մակարդակին՝ այն ժամանակին համալրելու համար։ 700 գ ոչ մեծ քաշի և էրգոնոմիկ բռնակի շնորհիվ ձեզ համար հարմար կլինի պահել սարքը ձեռքում այն ամբողջ ընթացքում, որը կպահանջվի հագուստի շոգեհարման համար։ Գոլորշու հոսքի արագությունը կազմում է 15 գ/րոպ, ինչն էլ հենց թույլ է տալիս հասնել նման արդյունավետության սարքի աշխատանքում։ Մոդելն օգտագործում է կոշտ մազիկներով գլխիկ, որի կենտրոնում գտնվում են անցքերը։