MAIBENBEN M16B նոութբուքը պատրաստված է արծաթագույն պլաստիկե կորպուսով՝ 1.85 կգ քաշով։ 10 հաշվարկային միջուկով Intel Core i3-1220P պրոցեսորը և 16 ԳԲ օպերատիվ հիշողությունն ապահովում են համակարգչի արագագործությունը փաստաթղթերի խմբագրիչներում, Ինտերնետ ցանցում տեղեկատվության որոնման և մուլտիմեդիայի դիտման ժամանակ։ Ֆայլերի պահպանման համար տեղադրված է 512 ԳԲ ծավալով պինդ մարմնային կրիչ։
MAIBENBEN M16B նոութբուքը հագեցած է 16-դյույմանոց էկրանով։ 1920x1200 պիքսել կետայնությամբ IPS մատրիցի շնորհիվ ցանկացած դիրքից փոխանցվում է հստակ, կոնտրաստային պատկեր։ 2.5 Վտ հզորությամբ երկու բարձրախոսները վերարտադրում են հագեցած, մաքուր ձայն։ Արտաքին կրիչ, ականջակալներ, շարժական սարքեր միացնելու համար առաջարկվում են Type-A և Type-C ստանդարտի USB միակցիչներ։ 4825 մԱ·ժ տարողությամբ մարտկոցն ապահովում է դյուրակիր համակարգչի մինչև 11 ժամ ինքնավար աշխատանք և աջակցում է USB Power Delivery արագ լիցքավորման գործառույթը։