1800 W հզորությամբ սև գույնի BQ KT1709S էլեկտրական թեյնիկը ջուրը կեռացնի 3-4 րոպեում։ Տարողությունը տեղավորում է մինչև 1.5 լ։ Մոդելը հարմար կլինի 2-3 հոգուց բաղկացած ընտանիքի կամ նրանց համար, ում տաք ջուրն անհրաժեշտ է փոքր քանակությամբ։ 360° պտտվող տակդիրի շնորհիվ թեյնիկը հարմար կլինի վերցնել աջ և ձախ ձեռքով։ Ներկառուցված ջերմաչափը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել ջերմաստիճանը։ Դա օգնում է ճիշտ թրմել թեյի տարբեր տեսակները կամ մանկական սնունդը։
BQ KT1709S էլեկտրական թեյնիկը պատրաստված է մետաղից և պլաստիկից։ Չժանգոտվող պողպատից կոլբան դիմացկուն է կոռոզիայի և մեխանիկական վնասվածքների նկատմամբ։ Դրա կրկնակի պատերը գործում են որպես թերմոս և ջուրը տաք են պահում ավելի երկար, քան սովորական կորպուսում։ Եթե տարողության մեջ ջուրը բավարար չլինի, սարքը կանջատվի ավտոմատ կերպով։ Ինդիկացիան օգնում է հետևել, թե երբ է թեյնիկը միացված։ Չափիչ սանդղակի միջոցով կարելի է վերահսկել ներսի ջրի քանակը։