Kitfort KT-2813 օդամաքրիչն ունակ է արդյունավետորեն մաքրել օդը մինչև 25 մ² մակերեսով տարածքում։ Համալրված լինելով նախնական մաքրման ֆիլտրով, HEPA 11 ֆիլտրով, ՈւՄ լամպով, ածխային ֆիլտրով և ֆոտոկատալիտիկ ֆիլտրով՝ այն երաշխավորում է փոշու, մանրէների, բակտերիաների, կենդանիների մազերի, տհաճ հոտերի, ալերգենների արդյունավետ վերացում։ Իոնացման գործառույթը նպաստում է օդի էլ ավելի որակյալ մաքրմանը և առողջ մթնոլորտի ստեղծմանը։ Kitfort KT-2813 օդամաքրիչում օգտագործվում են կառավարման սենսորային կոճակներ։ Ժամանակաչափի օգնությամբ կարելի է ծրագրավորել սարքի աշխատանքի ժամանակը։ Հետաձգված մեկնարկի գործառույթն օգնում է սահմանել մաքրման գործընթացի սկսվելու որոշակի ժամանակ։ Մյուս առանձնահատկություններից են օդի մաքրության վերահսկման ինդիկատորները, կառավարման արգելափակումը, մասնիկների լազերային տվիչը, գիշերային ռեժիմը։