Xiaomi Watch 5 խելացի ժամացույցը համալրված է 1.54 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով։ AMOLED տեխնոլոգիան և 1500 նիտ պայծառությունն ապահովում են հստակ, հակադրական պատկեր տարբեր պայմաններում։ 5 բար ջրակայունությամբ չժանգոտվող պողպատից պատյանը երաշխավորում է դիմացկունություն հարվածների, խոնավության և ջրի ազդեցության նկատմամբ։ Էկրանը քերծվածքներից և ճաքերից պաշտպանելու համար տեղադրված է շափյուղա ապակի։
Խելացի ժամացույցի համաժամեցումը սմարթֆոնի հետ իրականացվում է Bluetooth 5.4 տեխնոլոգիայի միջոցով։ GPS մոդուլն ապահովում է գտնվելու վայրի ճշգրիտ որոշում և երթուղու կառուցում։ Էլեկտրոմիոգրաֆիայի սենսորը գնահատում է մկանների և նյարդերի ֆունկցիոնալ վիճակը։ Xiaomi Watch 5 խելացի ժամացույցը համալրված է էլեկտրասրտագրության, զարկերակի և արյան մեջ թթվածնի մակարդակի մոնիտորինգի, սթրեսի և քնի որակի հետևման գործառույթներով։ Սպորտով զբաղվելու և մարզումների արդյունավետությունը վերահսկելու համար առաջարկվում է 150 սպորտային ռեժիմ։ 930 մԱ*ժ տարողությամբ մարտկոցի մեկ լիցքավորումը բավականացնում է ակտիվ ռեժիմում սարքի մինչև 144 ժամ ինքնավար աշխատանքի համար։