REDMOND TB4602 էլեկտրական ատամի խոզանակը պատրաստված է սպիտակ կորպուսով և համալրված է 2 գլխիկով։ Սա այն դարձնում է հարմար սարք ընտանիքի համար։ Կորպուսի հիմնական մասում ներկառուցված է մարտկոց։ Այն անընդմեջ կաշխատի 6.4 ժամվա ընթացքում. կանոնավոր օգտագործման դեպքում մարտկոցը բավականացնում է 3 ամիս։ Կոմպակտ չափսերի շնորհիվ սարքը հարմար է վերցնել ճամփորդությունների ժամանակ։
REDMOND TB4602 խոզանակն աշխատանքում կիրառում է ձայնային տեխնոլոգիա։ Բարակ և ճկուն մազիկները րոպեում կատարում են 42000 շարժում՝ արդյունավետորեն հեռացնելով օտար մասնիկները և ատամնափառը։ Դա կանխում է կարիեսի և ատամնաքարի առաջացումը։ Դուք միանգամից կիմանաք, որ ժամանակն է փոխարինել գլխիկը. մազիկները կփոխեն գույնը։ Սարքն ապահովում է աշխատանքի 5 ռեժիմ, որպեսզի ավելի հեշտ լինի պահպանել ատամների առողջությունը։ Դրանք են՝ ողորկման (փայլեցման), սպիտակեցման, ստանդարտ, նուրբ մաքրման, ինչպես նաև լնդերի խնամքի ռեժիմները։ Էլեկտրական խոզանակի օգտագործման հարմարավետությունը ներկառուցված ժամանակաչափի մեջ է։ Յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ այն կհիշեցնի կողմը փոխելու մասին, իսկ 2 րոպե անց կանջատի սարքը։