NeoClima IR-3.0 ceiling ինֆրակարմիր տաքացուցիչը կոշտ իրանի մեջ տեղադրված ջեռուցման սարք է։ Սարքավորման մոնտաժումն իրականացվում է առաստաղին։ Այս տաքացուցիչը կարող է աշխատել ինչպես բնակարանային, այնպես էլ արդյունաբերական տարածքներում։
NeoClima IR-3.0 ceiling-ը ջեռուցման վայրում պահպանում է անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչի շնորհիվ սենյակի կլիման մնում է չափավոր և թթվածնի այրման գործընթաց տեղի չի ունենում։ Տեղային տաքացումն իրականացվում է բաց հարթակներում և բարձր առաստաղներով սենյակներում։ Նման մոդելի աշխատանքի տիրույթը կազմում է 30 մ² 3 կՎտ հզորության դեպքում։
Այս մոդելը հեշտ է տեղադրել և շահագործել․ մոնտաժումն իրականացվում է առաստաղին, ինչի շնորհիվ տեղի է ունենում սենյակի տարածքի խնայողություն և կատարվում է որակյալ ջեռուցում։ Տեղադրումը էկոլոգիապես անվտանգ է, քանի որ սենյակի բարձր ջեռուցման դեպքում վնասակար միացությունները չեն աղտոտում սենյակի կլիման։