Office Kit PLP111*154/125 թաղանթը նախատեսված է փաստաթղթերի լամինացման համար։ Թաղանթի փայլուն ծածկույթը նպաստում է փաստաթղթի մակերեսին թեթև փայլ հաղորդելուն՝ տալով դրան գրավիչ տեսք։ Մոդելը մշակված է տաք լամինացում ապահովող սարքերի վրա օգտագործելու համար։ Աքսեսուարի չափսը կազմում է 111x154 մմ, ինչի շնորհիվ դուք կարող եք օգտագործել թաղանթը A6 ձևաչափի փաստաթղթերի լամինացման համար։
Office Kit PLP111*154/125-ն ունակ է պաշտպանել փաստաթղթերը և զերծ պահել դրանք շրջակա միջավայրի ազդեցությունից։ Այսինքն՝ փաստաթղթերը չեն ենթարկվի խոնավության, աղտոտվածության, ինչպես նաև վնասվածքների ազդեցությանը, ինչը թույլ կտա դրանք երկար պահպանել։ Թաղանթի հաստությունը 125 մկմ է, ինչը այն դարձնում է կատարյալ պաշտպանիչ աքսեսուար փաստաթղթերի համար. այն թղթին հաղորդում է լրացուցիչ կարծրություն՝ պաշտպանելով վնասվածքներից։ Բացի այդ, նման թաղանթը թույլ է տալիս փաստաթղթի տեքստը դարձնել ավելի ընթեռնելի, իսկ նիշերը՝ հստակ։ Արտադրանքն առաջարկվում է 100 հատ քանակով և փաթեթավորված է ստվարաթղթե տուփի մեջ։