DARINA P8 EI305 B ինդուկցիոն եփման մակերեսը պատրաստված է «Provence» ոճով, մակերեսը սև գույնի ապակեկերամիկայից է՝ սենսորային կառավարմամբ։
Ապակեկերամիկական մակերեսը հագեցած է տարբեր հզորության չորս ինդուկցիոն այրիչներով։ Երկու այրիչների վրա առկա է «BOOSTER» արագ տաքացման ֆունկցիա, ինչն ապահովում է ջրի ակնթարթային եռումը։ Ինդուկցիոն տիպի տաքացման շնորհիվ դուք կարող եք ակնթարթորեն տաքացնել սպասքը և հեշտությամբ կարգավորել հզորությունը։ Ինդուկցիոն այրիչը հեշտությամբ ճանաչում է սպասքի չափը և տաքացնում միայն այն, իսկ այրիչի մնացած մակերեսը մնում է սառը և անվտանգ։
Այս մոդելում նախատեսված է թայմեր, այրիչներն անջատվում են ավտոմատ կերպով։ Եփման մակերեսը հագեցած է արգելափակման ֆունկցիայով։ Վահանակը համալրված է մնացորդային ջերմության ցուցիչով, որը թույլ է տալիս որոշ ժամանակ օգտագործել այրիչը դրա անջատումից հետո։ Բացի այդ, մնացորդային ջերմության ցուցումը Ձեր և Ձեր երեխաների անվտանգության ֆունկցիաներից մեկն է։
DARINA տեխնիկան կօգնի ստեղծել հարմարավետ մթնոլորտ տանը։ Դուք կարող եք վայելել խոհարարական կերակրատեսակների պատրաստման հեշտությունն առանց ավելորդ ծախսերի։