Արծաթագույն DEXP 12M4GT SS գազօջախի եփման մակերեսը կատարյալ լուծում է գործնականում ցանկացած խոհանոցի համար։ Ներկառուցման ստանդարտ լայնության (56 սմ) շնորհիվ այն հեշտությամբ տեղադրվում է 60 սմ-ից սկսած լայնությամբ խոհանոցային սեկցիաներում։ Իսկ հավաքածուում լրացուցիչ ծայրափողակների առկայությունը թույլ կտա եփման մակերեսը միացնել ինչպես բնական գազով (մեթան) մայրուղային գազատարին, այնպես էլ հեղուկացված գազով (պրոպան-բութան) բալոնին։ Գազ-վերահսկողության համակարգը գազօջախի շահագործումը դարձնում է անվտանգ։ DEXP 12M4GT SS գազօջախի եփման մակերեսը հագեցած է տարբեր չափսի և հզորության 4 այրիչով։ Իսկ ուտեստով սպասքի կայունության համար նախատեսված են 2 հանովի թուջե ճաղավանդակներ, որոնք ունակ են երկար պահպանել ջերմությունը։ Այրիչների միացումը/անջատումը և դրանցում բոցի կարգավորումն իրականացվում են հարմար պտտվող փոխարկիչների օգնությամբ։ Դրանցում ներկառուցված է էլեկտրաբռնկման մեխանիզմ, ինչը թույլ կտա հեշտությամբ վառել բոցն անհրաժեշտ այրիչում առանց լուցկու օգտագործման։ Որպեսզի տվյալ մեխանիզմն աշխատի, եփման մակերեսը միացվում է էլեկտրացանցին խրոցակով մալուխի միջոցով։