4 այրիչով Gefest 6100-03 S004 գազօջախը համալրված է «Գազ-կոնտրոլ» տեխնոլոգիայով։ Այն արգելափակում է գազի մատակարարումը բոցի մարման դեպքում։ Փոքր տրամագծով սպասքի կայուն ֆիքսումն ապահովում են թուջե ճաղերը։ Չժանգոտվող պողպատից աշխատանքային մակերեսը հեշտությամբ մաքրվում է նույնիսկ յուղային բծերից։ Էլեկտրական բոցավառումը կարելի է ակտիվացնել մեխանիկական անջատիչը պտտելով։ 52 լ ծավալով Gefest 6100-03 S004 ջեռոցում կարելի է պատրաստել 2-3 ուտեստ։ «Գրիլ» ռեժիմը և ներկառուցված շամփուրը թույլ են տալիս պատրաստել խրթխրթան կեղևով միս կամ թռչնամիս։ Տաքացման ջերմաստիճանը կարելի է վերահսկել թերմոստատի միջոցով։ Խոհարարական գործընթացին հետևելու համար առանց դուռը բացելու անհրաժեշտության առկա է ներկառուցված լուսավորություն։ Մեղմիչն ապահովում է դռան սահուն և անաղմուկ փակումը։ Ձայնային թայմերը ծանուցում է կերակրի պատրաստ լինելու մասին։ Դուրս քաշվող դարակում կարելի է պահել խոհանոցային պարագաներ։