Cougar Explore S խաղային բազկաթոռը էրգոնոմիկ դիզայնի և ըստ բարձրության կարգավորվող երկու բարձիկների շնորհիվ թույլ կտա հարմարավետ տեղավորվել համակարգչային սեղանի շուրջ՝ թեթևացնելով գոտկատեղի և պարանոցի լարվածությունը։ Ամուր պողպատե հենարանը թույլ է տալիս կառուցվածքին դիմանալ 120 կգ ծանրաբեռնվածության։ Իսկ պլաստիկե անիվները կհեշտացնեն ծանր կահույքի տեղաշարժը սենյակում՝ առանց հատակը վնասելու։
Cougar Explore S կառուցվածքը հագեցած է հարմարավետ 3D արմնկակալներով, փափուկ գլխակալով և ճոճման մեխանիզմով։ Առկա են նաև հարմար լծակներ նստատեղի բարձրության, մեջքի բարձրության և թեքության արագ կարգավորման համար։ Հիմքում օգտագործվում է բարձր խտության պենոպոլիուրեթանային լցոնիչ, որը երկար պահպանում է առաձգականությունը։ Իսկ արհեստական կաշվից պատվածքը հեշտությամբ մաքրվում է աղտոտումներից։